Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանին


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանին

  • 22-11-2013 18:43:12   | Հայաստան  |  Մշակույթ

Օրեր առաջ՝ նոյեմբերի 20-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանին  (Order of Merit for Labour / Орден «За заслуги в труде»)` Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ: Մրցանակը Մաեստրոյին հանձնվեց  ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի, Ֆիլհարմոնիկ նվագախմբի և բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ՝ ՀՀ-ում Իտալիայի հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի կողմից:
Սա շատ պատվաբեր մրցանակ է. այն թերևս գնահատականն է Մաեստրո Թոփչյանի՝ իտալական երաժշտարվեստի, հատկապես օպերային արվեստի հանդեպ ունեցած խորը հետաքրքրության, սիրո և նվիրվածության, այն ուսումնասիրելու, կատարելու և տարածելու գործուն ջանքերի համար:
Կից ներկայացնում ենք լուսանկարներ պարգևատրման արարողությունից:
Լուսանկարները՝ Սոնա Անդրեասյանի
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play