Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը


Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը

  • 28-11-2013 14:33:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. պետբյուջեի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ Ազգային Ժողովում քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները երկօրյա ժամկետում պետք է ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկություններ ամփոփաթերթիկում արտահայտված ՀՀ կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ, ՀՀ ֆինանսների նախարարը լրամշակված տարբերակը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը` սահմանված կարգով` ՀՀ Ազգային Ժողով: Հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 326 առաջարկություն, որից 31-ն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, 208-ին տրվել համապատասխան պարզաբանում և միայն 87-ը ընդունելի չի համարվել:


Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը


Գործադիրը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը, որի համաձայն նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ: Որոշումը կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից է: Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը:
Նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2014-2015թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, մեկ այլ որոշմամբ կառավարությունն ավելի քան 37 մլն դրամ է հատկացրել Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մասնակի նորոգման, Վանաձորի N 3 մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play