Տավուշի սահմանամերձ գոտու հարյուրավոր տնային տնտեսություններ կվերսկսեն հողագործությունը


Տավուշի սահմանամերձ գոտու հարյուրավոր տնային տնտեսություններ կվերսկսեն հողագործությունը

  • 29-11-2013 17:21:55   | Հայաստան  |  Տնտեսություն

ԽՄԿ, Հայաստան: Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ավարտեց գյուղատնտեսական ապրանքների բաշխումը Տավուշի մարզում։ Ծրագրի շրջանակներում հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով տեղակայաված Տավուշի հինգ գյուղեր ստացան բարձրորակ աշնանացան ցորենի և կարտոֆիլի սերմացու, արքայանարնջի տնկիներ, ինչպես նաև հերբիցիդներ և պարտարտանյութ։ Ծրագրում ընդգրկվել էր շուրջ 1,150 ընտանիք՝ Չինարի, Դովեղ, Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր և Բարեկամավան գյուղերից: Որոշ համայնքներն օգտվում են աջակցության ծրագրից արդեն երկրորդ տարի։

«ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է այս համայնքների հետ՝ հնարավորինս արձագանքելով բնակչության սոցիալական կարիքներին», - ասաց Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության տնտեսական ծրագրերի ղեկավար Դրագանա Ռանկովիչը, - «Ի թիվս մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների՝ բոլոր այս գյուղերը շատ մոտ են գտնվում միջազգային սահմանին կից անապահով տարածքներին։ Տնտեսական անվտանգությանն ուղղված մեր աշխատանքները նախատեսված են նպաստելու այդ համայնքների տնային տնտեսությունների բարեկեցությանը»։

 

Հողագործությունն այս համայնքների մեծ մասում բավականին տարածված էր եղել անցյալում, սակայն բերքառատ հողերը երկար ժամանակ մնացել էին անմշակ՝ տեխնիկայի սակավության և որակյալ սերմացու ու պարարտանյութ գնելու միջոցների բացակայության պատճառով։ Այժմ, շնորհիվ ԿԽՄԿ-ի հետ համագործակցությանը, իրավիճակն էապես կբարելավվի։ Ավելին, Բերքաբերում և Բարեկամավանում այս սեզոնին գյուղացիները նաև կտնկեն արքայանարնջի ծառեր։

 

«Մեր բնակիչները ոգևորված են՝ հատկապես այժմ, երբ տեսնում են ԿԽՄԿ-ի աջակցության դրական արդյունքները», - նշեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը, - «Մարդկանց մեծամասնությունն աշխատասեր է, և ես վստահ եմ, որ երեք-չորս տարի անց մենք կունենանք արքայանարնջի բերքի այնպիսի մի ծավալ, որը ոչ միայն կապահովի գյուղի կարիքները, այլև վաճարքի կհանվի տարածաշրջանի շուկան»։

 

 

 

 

 

Տավուշի համայնքներին հատկացված աջակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն մասնավորապես տրամադրել է՝

 

* Ներքին Կարմիրաղբյուր

13,2 տոննա կարտոֆիլի սերմացու՝ 330 տնային տնտեսություններին (40կգ՝ մեկ տնային տնտեսության համար)

* Դովեղ

3,6 տոննա կարտոֆիլի սերմացու՝ 90 տնային տնտեսություններին (40կգ՝ մեկ տնային տնտեսության համար),

1,7 տոննա աշնանացան ցորենի սերմացու՝ 57 տնային տնտեսություններին (30կգ՝ մեկ տնային տնտեսության համար),

Իտալական արտադրության Mugasol պարարտանյութ և Kamba Super հերբիցիդներ՝ 57 տնային տնտեսություններին,

* Բերքաբեր

2,745 արքայանարնջի տնկիներ՝ 184 տնային տնտեսություններին (15 հատ՝ մեկ տնային տնտեսության համար),

* Բարեկամավան

2,010 արքայանարնջի տնկիներ՝ 136 տնային տնտեսություններին (15 հատ՝ մեկ տնային տնտեսության համար),

* Չինարի

10,5 տոննա կարտոֆիլի սերմացու՝ 350 տնային տնտեսություններին (30կգ՝ մեկ տնային տնտեսության համար), Իտալական արտադրության Mugasol պարարտանյութ և Kamba Super հերբիցիդներ՝ 350 տնային տնտեսություններին:

 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Զառա Ամատունի, ԿԽՄԿ Երևան, հեռ.՝ +374 10 297 415/16/17; +374 91 011 360

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play