Գլխավոր-Քարտուղարի ուղերձը նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան


Գլխավոր-Քարտուղարի ուղերձը նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

  • 02-12-2013 17:30:57   | Հայաստան  |  Հասարակություն
‹‹Վերացրեք խոչընդոտները, բացեք  դռները  ներառական  հասարակության բոլոր անդամների համար››
 
Մեզանից ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի ինչ-որ հաշմանդամություն: Մենք պետք է վերացնենք բոլոր այն խոչընդոտները, որոնք  ազդում  են հաշմանդամություն ունեցող անձանց   հասարակության մեջ ներառման  ու հասարակական կյանքին մասնակցության գործընթացների  վրա, այդ թվում` փոխելով նրանց նկատմամբ վերաբերմունքը, որը բերում  է անարդարության ու խտրականության: 
«Հաշմանդամություն և զարգացում» թեմայով  սեպտեմբերին տեղի ունեցած Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրները քննարկեցին հաշմանդամություն ունեցող անձանց բացառման այն դեպքերը, որոնք ազդում են  ոչ միայն հաշմանդամների կյանքի, այլ նաև համայնքների և ամբողջ հասարակության զարգացման վրա: ՄԱԿ-ի անդամ երկրները կրկին հանձն առան ձեռնարկել  ազգային և միջազգային գործընթացներ՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառման զարգացումներին: ՄԱԿ-ի համակարգը կշարունակի աջակցել այդ ջանքերին: Մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան,  որպեսզի ենթակառուցվածքներն ու համապատասխան ծառայություններն ապահովեն բազմակողմանի,  անաչառ և կայուն զարգացում բոլորի համար:   
Այն իր մեջ ներառում է երաշխավորված բովանդակալից մասնակցություն այն գործընթացներին, որոնք ազդում են  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի վրա` նրանց համար ապահովելով նպաստավոր միջավայր: Այդ նպատակով ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում մենք ստեղծում ենք ՄԱԿ-ի Հասանելիության կենտրոն: Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի համակարգի մյուս օղակներին և գործընկերներին հետևել այս օրինակին:    
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային այս օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, ՄԱԿ-ի համակարգի անդամներին, գործարար ու քաղաքացիական համայնքներին վերացնել բոլոր խոչընդոտներն ու հաշմանդամություն ունեցող անձանց համար բացել հնարավորության  դռները: Եկեք միասին կառուցենք ներառական հասարակություն բոլորի համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն