Սոցիալական նպաստը անօթևան ընտանիքների գոյության հիմնական ու միակ միջոցն է (Տեսանյութ)


Սոցիալական նպաստը անօթևան ընտանիքների գոյության հիմնական ու միակ միջոցն է (Տեսանյութ)

  • 09-12-2013 13:07:05   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



 
Մեր դիտարկումները ցույց են տալիս որ, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում շատ են բազմազավակ ընտանիքները:Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն, այսօր վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ամենածայրամասային տնակային թաղամասերից մեկը, ուր իրենց յոթ անչափահաս երեխաների հետ բնակվում են նաև Խաչիկյանների բազմանդամ ընտանիքը: 
 
Ներկայացվող տեսանյութը վագոն-տնակում բնակվող բազմազավակ ընտանիքի ապրելակերպի մասին է:
 
http://youtu.be/USJxzFt5Zng 
 
Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիային
http://shirakcentre.org/hy/10000parkvarelapyt/20427-shirak-centre-ngo 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն