Դեկտեմբերի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ՝ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Դեկտեմբերի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ՝ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ, Ստեփանավան-Կաթնաղբյուր, Հարթագյուղ-Խնկոյան ավտոճանապարհները ուժեղ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակվել են:

Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Սիսիան-Գորիս, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Արագածոտնի մարզի Միգավան, Սարալանջ, Լուսագյուղ, Թթու ջուր գյուղերի, ՎայոցձորիմարզիՍարավան-Զանգեր, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Լոռումարզի Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն