Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին


Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին

  • 16-12-2013 18:00:51   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Հեռագրում ասված է.
<<Մեծարգո պարոն Սարգսյան,
Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր`Ազատ Սարգսյանի մահվան մասին:
Ազատ Ավետիսի Սարգսյանը եղել է չափազանց աշխատասեր, համեստ ու պարկեշտ, բոլորի կողմից հարգված ու սիրված մի անձնավորություն: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: 
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին>>:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն