«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը


«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը

  • 20-12-2013 15:10:29   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւան, դեկտեմբերի 20, 2013թ.: Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կնքել է աշխատանքների իրականացման պայմանագրեր, համաձայն որոնց, ճանապարհի կառուցման առաջին փուլի`  հողային աշխատանքների մեկնարկը հայտարարվում է 2014թ. հունվարին: Շուրջ 116 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի ողջ երկայնքով աշխատանքները կիրականացվեն նույն ժամանակահատվածում:  
 
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: Այդ նպատակով կարողեք.
 
.  այցելել Հիմնադրամի գործադիր վարչություն /Կառավարական 3-րդ շենք/, 
. փոխանցումներ կատարել Հիմնադրամի` բանկերում գործող հաշվեհամարներին,
. կատարել առցանց նվիրատվություն` այցելելելով  donate.himnadram.org
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն