Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները


Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները

  • 24-12-2013 12:50:10   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները:  


Գործընթացը հիմնականում ծավալվել է  մայթերին ու բակային տարածքներում, աստիճանավանդակներին, վերգետնյա ու ստորգետնյա անցումներում:  Բոլոր այդ հատվածները, ինչպես նաև գլխավոր ու երկրորդական ճանապարհները մշակվում են աղի և ավազի խառնուրդով:


 Դեկտեմբերի 23-ին այդ աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով 37 միավոր տեխնիկա: Դեկտեմբերի 24-ի առավոտյան տվյալներով՝ օգտագործվել է 80  տոննա տեխնիկական աղ և շուրջ  160 խմ շլաքային ավազ։ 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն