Մայրաքաղաքի թատրոններում մեկնարկել են ամանորյա մանկական ներկայացումները


Մայրաքաղաքի թատրոններում մեկնարկել են ամանորյա մանկական ներկայացումները

  • 24-12-2013 16:24:17   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանն ամանորյա մանկական ներկայացումներ դիտելու է հրավիրել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների շուրջ 4000 երեխաների։


<<Այսօր ներկայացումների առաջին օրն է։ Տոմսերն արդեն բաժանված են ազատամարտիկների, սիրիահայերի, ինչպես նաև Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ընտանիքներին, Երևանի հատուկ դպրոցներ հաճախող երեխաներին և սոցիալական այլ խմբերի ընտանիքներին։ 


Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ ընդլայնվել է շահառուների շրջանակը, և այս տարի ամանորյա ներկայացումներին քաղաքապետարանի հրավերով մասնակցող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի է>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։ 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մշակույթ