ՀՀ կառավարությունում հստակեցվում են սիրիահայերին բնակարան հատկացնելու սկզբունքները


ՀՀ կառավարությունում հստակեցվում են սիրիահայերին բնակարան հատկացնելու սկզբունքները

  • 26-12-2013 15:36:46   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց նպատակն է աջակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին` նշված թաղամասում կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման և հատուցման կարգի մշակման հարցում` առաջարկելով որոշակի սկզբունքներ: Մասնավորապես, բնակելի տները (բնակարանները) կհատկացվեն կամավորության սկզբունքով` ՀԿ նախագահի և սիրիահայ ընտանիքների միջև կնքված պայմանագրերով, որոնցում կամրագրվեն մի շարք պայմաններ:
Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Հր. Աճառյան 20/3, Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա, Մոլդովական 70 հասցեներում գտնվող հանրակացարաններում, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները` սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև «Աջակցություն առևտրին` Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Արևմտյան ԱՊՀ երկրների համար (Հայաստան)» ծրագրի համաֆինանսավորման համաձայնագրի նախագծին: 2012-2013թթ. այդ ծրագրով իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել Այրում, Բագրատաշեն, Նոյեմբերյան, Բերդ, Բերքաբեր, Տավուշ և Իջևան համայնքների չրագործությամբ զբաղվող 14 սուբյեկտի, Տավուշի մարզի Պտղավան և Տավուշ համայնքներում կառուցվել է կաթիլային ոռոգմամբ 29 ջերմոց և այլն:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նիստում հավանություն է տրվել ՀՀ գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին. փաստաթղթի նպատակն է նպաստել մինչև 1000քմ. տարածք ունեցող ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն