Արցախում արժեքավոր նվերներ են հանձնել ՊԲ միավորումների եւ զորամասերի հրամանատարներին


Արցախում արժեքավոր նվերներ են հանձնել ՊԲ միավորումների եւ զորամասերի հրամանատարներին

  • 27-12-2013 11:44:54   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին մասնակցել է Պաշտպանության բանակի միավորումների եւ զորամասերի հրամանատարներին եւ 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին արժեքավոր նվերների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր բանակը հանդիսանում է համայն հայության հպարտությունը, քանի որ նա պաշտպանում է ոչ միայն Արցախի սահմանները, այլեւ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագան:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, սպառազինության արդիականացումն այսուհետ էլ լինելու է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը:  
Բակո Սահակյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել անփորձանք ծառայություն, ուժ ու կորով, առողջություն եւ ամենայն բարիք: 
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն