Կշարունակվի և կընդլայվի հայ-քուվեյթյան համագործակցությունը. Արմեն Գեւորգյան


Կշարունակվի և կընդլայվի հայ-քուվեյթյան համագործակցությունը. Արմեն Գեւորգյան

  • 14-01-2014 14:51:54   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:
Զրուցակիցները  քննարկեցին  երկկողմ համագործակցությանը  վերաբերող հարցեր:  Դեսպանը Քուվեյթի նոր կառավարության անունից երկկողմ հարաբերությունները  զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն հայտնեց` նշելով, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է  տալիս բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը:
Նա տեղեկացրեց, որ կառավարության փոփոխության հետ կապված` քուվեյթական կողմն առաջարկում է որոշակի ժամկետով հետաձգել  միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը: Միաժամանակ ընդգծվեց այս տարվա ընթացքում նիստի անցկացման  անհրաժեշտությունը, ինչը կարեւոր  համարվեց երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ նախանշված  ծրագրերի իրականացման տեսակետից:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոխվարչապետն իր հերթին  վստահություն հայտնեց, որ  Քուվեյթի նոր կառավարության հետ  կշարունակվի  եւ կընդլայնվի վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը, եւ նախանշված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը  կյանքի կկոչվեն: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն