Ուկրաինայում չեն դադարում ցույցերը


Ուկրաինայում չեն դադարում ցույցերը

  • 14-01-2014 19:01:01   | Ուկրաինա  |  Միջազգային

Ընդդիմադիրները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել եվրաինտեգրման կողմնակիցների դեմ բռնությունների պատասխանատուներին, օրենքներ մշակել հատուկ ջոկատայինների գործողությունների վերաբերյալ: 
Ընդդիմությունը նշում է, որ նպատակ ունի հասնել երկրի վարչապետի և ներքին գործերի նախարարի պաշտոնանկությանը:
Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն այսօր Գերագույն ռադայի նիստից առաջ շրջապակել են ամբիոնն ու նախագահությունը և հնչեցրել են իրենց պահանջները:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը հայտարարել է, թե Ուկրաինան անելու է «ամեն ինչ մինչև 2014 թվականի ավարտը Եվրամիության հետ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ»` հավաստիացնելով, որ եվրոպական կողմի հետ բանակցությունները շարունակվում են:
Ուկրաինայի մայրաքաղաքում և այլ խոշոր քաղաքներում եվրաինտեգրման աջակիցների ցույցերը չեն դադարում նոյեմբերից ի վեր, երբ կառավարությունը հայտարարեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու մասին:
Այս օրերին Կիևի Անկախության հրապարակը կրկին մարդաշատ է: Երեկ ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն հայտարարել է նախապատրաստվող կարճատև նախազգուշական գործադուլի մասին` չբացառելով, որ դրան կհետևի երկարաժամկետ գործադուլ:
Երեկ նաև հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Գերագույն դատարանը հրաժարվել է չեղյալ համարել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունը, որը զրկում է Վիտալի Կլիչկոյին նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից: Ըստ այդմ` այլ երկրում մշտական բնակության իրավունք ունեցող անձը չի համարվում Ուկրաինայի մշտական քաղաքացի, իսկ Կլիչկոն Գերմանիայում բնակվելու թույլտվություն ունի և որոշ ժամանակ այնտեղ հարկեր է վճարել:
Կլիչկոյի աջակիցները` «Ուդար» կուսակցության անդամներն այս փոփոխությունը համարում են իրենց առաջնորդի դեմ ուղղված սադրանք, քանի որ ավելի վաղ Կլիչկոն հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել հաջորդ տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին,-ѳÛïÝáõÙ ¿ §²½³ïáõÃÛáõݦ-Á£
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play