Կիեւում հակակառավարական ցույցերի ժամանակ հայազգի երիտասարդ է մահացել (Տեսանյութ)


Կիեւում հակակառավարական ցույցերի ժամանակ հայազգի երիտասարդ է մահացել (Տեսանյութ)

  • 22-01-2014 12:41:41   | Ուկրաինա  |  Քաղաքական


Կիեւում հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով մահացածներից մեկը Դնեպրոպետրովսկից մի հայազգի երիտասարդ է:

"Ուկրաինական պրավդան" հայտնում է, որ 20-ամյա Սերգեյ Նիգոյանը Եվրամայդանի ակտիվիստներից է, ծնվել եւ ապրել է Ուկրաինայում:

Սերգեյը մահացել է գլխի եւ պարանոցի հրազենային վնասվածքներից: Ուկրաինական աղբյուրը չի նշում՝ արդյո՞ք ոստիկանները եւ ցուցարարներն են նրա ուղղությամբ կրակ բացել:

Ցույցերի հետեւանքով սպանվել է եւս մեկ երիտասարդ, ում անունը չի հաղորդվում: Նա վնասվածքներ է ստացել՝ ընկնելով Վալերի Լոբանովսկու անվան մարզադաշտի 13 մետրանոց սյունից եւ մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում,- հայտնում է yerkirmedia.am-ը: 
Նոյյան տապան  -   Քաղաքական