Թուրքական ահաբեկչական ''Գորշ գայլեր'' կազմակերպության սիմվոլիկայով թուրքը` Երևանում (Տեսանյութ)


Թուրքական ահաբեկչական ''Գորշ գայլեր'' կազմակերպության սիմվոլիկայով թուրքը` Երևանում (Տեսանյութ)

  • 22-01-2014 13:29:36   | Հայաստան  |  Քաղաքական


Սկանդալ. թուրքական ահաբեկչական ''Գորշ գայլեր'' կազմակերպության սիմվոլիկայով թուրքը` ԵրևանումԹուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստանից:

 

Նա` հատկապես Երևանում լուսանկարվել է թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր»կազմակերպության սիմվոլիկայով և տեղադրել այն ֆեյսբուքյան իր էջում:

 

Թուրք ազգայնամոլի ֆեյսբույքնան էջը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա Երեւան է ժամանել հունվարի 20-ին:

 

Մեկնաբանությունների բաժնում ադրբեջանցիները թուրք բարեկամին«զգուշացնում են», որ քանի որ նրա այցը համընկնում է Բաքվի ջարդերի հետ, նրան Երեւանում վտանգ է սպառնում: Այնուհետեւ նա տեղադրել է առաջին լուսանկարը` Հանրապետության հրապարակից, ուր ընկերոջ հետ` Գորշ գայլեր կազմակերպության սիմվոլիկայով:

 

Առանց մեկնաբանության ներկայացնում ենք թուրքերի եւ ադրբեջանցիների մեկնաբանությունները, որոնք արվել են լուսանկարի տակ` «Այո մեր սիմվոլիկայով Երեւանում ենք»«Մեր պատմակ հողը»: Հակահայ մեկնաբանությունների վերջը տալիս են հայերը` գրոհի անցնելով իրենց գրառումներով:

 

Թուրք ազգայնամոլի հաջորդ ջերմ լուսանկարը, որքան էլ զարմանալի, է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ է: Պարզվում է`

վերջինս Չաքրյանի հետ Էջմիածնում է եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

 Հասան Օքթայը լուսանկար է տեղադրել նաեւ Ռիչարդ Կիրակոսյանի հետ,  գրելով` «Կարճ, բայց հստակ զրույց ենք ունեցել Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների մասին»:

 

 

 

Օքթայը տեղադրել է նաեւ «Անկախ» կայքի  հետ ունեցած հարցազրույցը գրելով`«Շարունակում ենք տեղ գտել  երեւանյան մամուլում», որից հետո տաղադրել է լուսանկարներ կայքի  աշխատակիցների հետ` սեղանի շուրջ:

 

 

 

Թուրք ազգայնամոլի գրառումներից պարզվում է, որ կայքի աշխատողների հետ զրույցում տեղեկություններ է հավաքել Հայաստանի մամուլի մասին եւ վստահ է, որ շուտով Երեւանում կբացվի Անադոլու գործակալության գրասենյակ,«քանի որ Հայաստանում այն արդեն լայն ճանաչում է ձեռք բերել»:

 

 

Թուրք ազգայնամոլի գրառումներից պարզ է դառնում, որ նա Հայաստան եկել է երկու օրով: Վերջինս այցից բավարարված է եւ այն ինֆորմացիոն առումով շատ օգտակար էր:

 

yerkir.am-ը ներկայացնում է թուրք ազգայնամոլի հարցազրույցներից մեկը, ուր նա բազմաթիվ հակահայ հայտարարություններ է անում` հայերի, հույների և հրեաների մասին:

 

P.S. Հետաքրքիր է, թե ինչ բացատրություն է տալու այս ազգայնամոլի այցի մասին ՀՀ համապատասխան մարմինները, հատկապես ԱԱԾ-ն:

 

Ա. ԳԱՅՄԱԳԱՄՅԱՆ

Նոյյան տապան  -   Քաղաքական