Նրանց վիճակված է մնալ անօթևան (Տեսանյութ)


Նրանց վիճակված է մնալ անօթևան (Տեսանյութ)

  • 23-01-2014 12:36:22   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման բացթողումներից մեկն էլ այն է, որ բնակարան ստացած ընտանիքի շահառու ճանաչված անդամի մահից հետո, եթե վերջինս մինչև մահանալը չի հասցրել սեփականաշնորհել բնակարանը, պետությունը հետ է վերցնում տվյալ ընտանիքին հատկացված բնակարանը:Նման իրավիճակում են հայտնվել նախորդ տարիներին Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած մի շարք ընտանիքներ:
Նոր ստացած բնակարանը կորցնելու վտանգի առջև է կանգնած նաև Մուշ-2 թաղամասում չորրորդ տարին բնակվող, 45 տարվա մանկավարժական կենսագրություն ունեցող Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը: Խնդիրն այն է, որ այդ նորակառույց մեկսենյականոց բնակարանի շահառու ճանաչվել է Հասմիկ Նազարեթյանի մայրը՝ մեկ անձով:
 
Նրանք թեև 2010 թվականին քանդել են իրենց ժամանակավոր կացարանը և տեղափոխվել են բնակվելու Մուշ-2 թաղամաս, սակայն չեն հասցրել մինչև շահառու ճանաչված անձի մահանալը սեփականաշնորհել բնակարանը, ուստի ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետ է պահանջում հատկացված բնակարանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play