Կիրականացվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն


 

Կիրականացվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն

  • 24-01-2014 12:25:59   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: 
Այնուհետև խորհուրդը քննարկել և տեխնիկական փոփոխություններ է կատարել խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ գործող պայմանագրում: Վերջինս իրականացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարավային հատվածի մոտ 50կմ երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ½եկուցվել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բաղադրիչի իրականացման ընթացքի մասին: 
 

Նոյյան տապան  -   Տնտեսություն