Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անակնկալ է պատրաստել իր մարզասեր հեռուստադիտողների համար


Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անակնկալ է պատրաստել իր մարզասեր հեռուստադիտողների համար

  • 24-01-2014 17:25:04   | Ռուսաստան  |  Սպորտ
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անակնկալ է պատրաստել իր մարզասեր հեռուստադիտողների համար: 
Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները փետրվարի 7-23-ն ընկած ժամանակահատվածում հնարավորություն կունենան հետեւելու ինչպես Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքին ընդհանրապես, այնպես էլ հայ մարզիկների ելույթներին մասնավորապես:
«Սոչի-2014» օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանը: 
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 7-ին՝ ժամը 20:14-ին, իսկ ահա փակման արարողությունը փետրվարի 23-ին՝ 20:00-ին:
Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:  
  
 
Նոյյան տապան  -   Սպորտ