Nissan Micra ավտոմեքենա և 100 հատ 100,000 ՀՀ դրամ արժ. նվեր-քարտեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների համար


Nissan Micra ավտոմեքենա և 100 հատ 100,000 ՀՀ դրամ արժ. նվեր-քարտեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների համար

  • 30-01-2014 13:53:48   | Հայաստան  |  Հայտարարություններ

Ինչպես նախապես հայտարարվել էր Բանկի ArCa, Visa, MasterCard և American Express վճարային համակարգերի բոլոր այն Քարտապանները, ովքեր 2013թ. նոյեմբերի 1-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը կկատարեն նվազագույնը 100,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործարքներ իրենց քարտերից որևէ մեկով, կստանան հնարավորություն մասնակցել Երևանի սիրված խանութ-սրահների 100 հատ 100,000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտերի և Nissan Micra ավտոմեքենայի խաղարկությանը: Խաղարկությանը չեն մասնակցում Բանկի աշխատակիցները: 
2014թ. հունվարի 29-ին առավոտյան ժամը 09:30–ին Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղում կայացավ խաղարկության 1-ին փուլը, որի ընթացքում հայտնի դարձան 100,000 դրամ արժողությամբ նվեր-քարտերի 100 հաղթողների անունները: Իսկ վերոնշյալ 100 հաղթողների միջև փետրվարի 8-ին ժամը 14:00-ին Բանկի «Արմենիա» մասնաճյուղում կխաղարկվի Nissan Micra ավտոմեքենան: Հաղթող Քարտապանների անունները և նրանց քարտերի վերջին չորս թվերը կարող եք գտնել www.cards.acba.am և www.acba.am կայքերում:
Խաղարկությունը իրականացվեց online ռեժիմում, որը հասանելի էր www.acba.am և www.cards.acba.am կայքերում, իսկ հաղթողներին պատահական սկզբունքով ընտրեցին Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղ այցելած հաճախորդները` ընդհանուր արկղից հանելով 5-ական հաղթող Քարտապանի անուն: 
    Mango, Celio, Basic House, Mothercare, Mary, Samsung, Aray, Technolife, Violet և Inori խանութ-սրահների նվեր-քարտերից որևէ մեկը` ըստ հաղթող  քարտապանների ընտրության կտրամադրվեն փետրվարի 8-ին ավտեմեքենայի խաղարկության հադիսավոր արարողության ժամանակ: 
 Մեքենայի խաղարկությանը կմասնակցեն միայն ներկա գտնվող Քարտապանները կամ նրանց կողմից նախապես լիազորված անձինք: 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ