Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են ապակենտրոնացված փոխգործակցության զարգացման հնարավորությունները


Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են ապակենտրոնացված փոխգործակցության զարգացման հնարավորությունները

  • 07-02-2014 18:35:09   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում  Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:
Փոխվարչապետը շնորհավորեց դիվանագետին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:
Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացման հարցերին: Երկուստեք  դրական գնահատվեց Հայաստանի եւ Իտալիայի տարբեր քաղաքների, մարզերի ու նահանգների միջեւ գործընկերային կապերի  հաստատման գործընթացը: Նշվեց, որ վերջերս բարեկամության եւ համագործակցության հուշագիր է ստորագրվել Գյումրի եւ Նարդո քաղաքների միջեւ, սկիզբ է դրվել նաեւ Նարդո եւ Աշտարակ քաղաքների միջեւ գործակցությանը։  
Կողմերը  քննարկեցին ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության ընդլայնման  հնարավորությունները` արձանագրելով, որ առկա է  նման ձեւաչափով գործընկերային կապերի զարգացման մեծ ներուժ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ շփումների խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն