Փակ շուկայի պատին հայտնվել էր ակտիվիստ Կարո Եղնուկյանի նկարը (Տեսանյութ)


Փակ շուկայի պատին հայտնվել էր ակտիվիստ Կարո Եղնուկյանի նկարը (Տեսանյութ)

  • 10-02-2014 16:31:11   | Հայաստան  |  Հասարակություն


Կարո՞ղ էր Փակ շուկայի պատին հայտնվել ակտիվիստ Կարո Եղնուկյանի նկարը՝ վիրավորական մակագրություններով, եթե այդ թույլտվությունը չտար ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Կարո Եղնուկյանը, ով այդ պաստառը պատվիրողին եւ փակցնողին գտնելու համար դիմել է դատարան, բացառում է գործարար պատգամավորի տեղյակ չլինելը։

«Եթե ձեր տան պատուհանին պաստառ է փակցված, ուրեմն դուք եք դրա թույլտվությունը տվել կամ վարձել եք մեկին, որ գա, պասռատը փակցնի։ Ո՞վ կարող էր փակցնել պաստառ, այն էլ 5-րդ հարկի վրա։ Հետքերը գնում են դեպի Սամվել Ալեքսանյան, թե դրանից հետո ո՞ւր են գնում, արդեն ինքը գիտի»,- «Ա1+»-ին ասաց Կարո Եղնուկյանը։

Նախախորհրդարանի անդամը դատարան է դիմել ոստիկանության եւ դատախազության դեմ հայցով, քանի որ նրանք հրաժարվել են քրեական գործ հարուցել պաստառի առիթով։

Նախորդ տարվա աշնանը մոտ մեկ ամիս Կարո Եղնուկյանը անցորդներին պաստառով ներկայացվել է որպես մասսոն, լրտես եւ գրանտակեր։ Իսկ պաստառը հայտնվել է շուկայի պատին, երբ ակտիվիստը միացել է «Ազատենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ակցիաներին։

Կարո Եղնուկյանը պնդում է, որ այս կերպ վնաս է հասցվել իր արժանապատվությանը եւ բարի համբավին. «Փողոցով անցնելիս, եթե մեկը տեսնում է, կարող է ասել սա այն լրտեսն է… Արտահայտվողներ  չեն եղել, բայց որ մարդիկ թարս են նայում, դա ամեն օր է, մինչեւ այսօր նայում են»։

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոտ երկու ժամ Կարո Եղնուկյանն ու նրա փաստաբանն այսօր փորձում էին ստանալ պարզաբանումներ՝ ինչու քրեական գործ չի հարուցվել։

Դատական նիստում իբրեւ պատասխանող կողմ հանդես եկող դատախազ Հակոբ Մելքոնյանը խոստացավ պատասխանել հարցերին հաջորդ դատական նիստին։

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play