Մեկնարկեց Հայաստանի պարենային անվտանգության ծրագիրը (Տեսանյութ)


Մեկնարկեց Հայաստանի պարենային անվտանգության ծրագիրը (Տեսանյութ)

  • 28-02-2014 13:35:37   | Հայաստան  |  Տնտեսություն



Փետրվարի 28-ին,  ժամը` 11:00-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիս» սրահում տեղի ունենցավ Հայաստանում «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և փոքրածավալ արտադրության միջոցով» տարածաշրջանային քառամյա ծրագրի հանդիսավոր մեկնարկը: 
 
Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ: 
 
Ծրագրի բացմանը ելույթ ունեցան  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ   ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
 
Միջոցառմանը մասնակցեցին  նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ:
 
Միջոցառման ավարտին մասնակիցների համար կազմակերպեց ընդունելություն:
 
Ծրագրի մասին.
Ծրագրի բյուջեն 596,460 եվրո է: Ծրագիրը կնպաստի Հայաստանում պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը, որը հնարավորություն կտա կանխելու պարենային հնարավոր ճգնաժամային իրավիճակները, ինչպես նաև կխթանի սննդի տեղական արտադրությունը: 
 
Միջոցառման նկարներն այստեղ
Նոյյան տապան  -   Տնտեսություն