Նոր Նորք վարչական շրջանում մեծ շուքով նշվեց Բարեկենդանը( Տեսանյութ)


Նոր Նորք վարչական շրջանում մեծ շուքով նշվեց Բարեկենդանը( Տեսանյութ)

  • 01-03-2014 00:41:44   | Հայաստան  |  Մշակույթ



Արարատյան Հայրապետական Թեմի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ  Նոր Նորք վարչական շրջանում փետրվարի 28-ին մեծ շուքով նշվեց հայոց ավանդական ու գեղեցիկ տոներից մեկը՝ Բարեկենդանը: Տոնը գրեթե միշտ կապվել է գարնան գալստի հետ: Համաձայն քրիստոնեական վարդապետության` Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որ մարդը երբևէ դրախտում է եղել և ճաշակել է բոլոր պտուղները: Բարեկենդանին մարդիկ մաղթում են միմյանց ուրախություն ու երջանկություն:
 
Միջոցառման ընթացքում  Նոր Նորքի մշակույթի, ուսումնամեթոդական և գիտաարտադրական կենտրոնների սաների մասնակցությամբ  տեղի ունեցավ պարային ու երաժշտական կատարումներ, ինչպես նաեւ  ձեռարվեստի ու նկարչական աշխատանքների ցուցադրություն՝:
 
Բարեկենդանին նվիրված միջոցառման ազդարարման պատիվը վերապահված էր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու Վարդան քահանա Մկրտչյանին, ով ողջունելով ներկաներին  նշեց, որ Բարեկենդանը խրախճանքի ու զվարճանքի տոն է:<Այն նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը, իսկ Բուն Բարեկենդանը Մեծ պասին նախորդող կիրակին:  Բարեկենդանին որոշ ազատություններ են վայելել անգամ հոգևորականները: Այս պատճառով էլ տոնը հայտնի է նաև Աբեղաթող անվամբ: Այս օրը եկեղեցիներում պատարագը մատուցվում է միայն վարագուրված խորանի հետևում>:
 
Տեղեկացնենք, որ հայկական Բարեկենդանը նախատիպն է եվրոպական Կառնավալի: Հին Հայաստանում հենց այդպիսի կառնավալ-դիմակահանդեսներ կազմակերպվել են Բարեկենդանի ժամանակ: Մարդիկ, դիմակավորված չար դեմքերով, փորձել են վախեցնել-հեռացնել չարքերին և հրավիրել Բարուն: Բարեկենդանի ժամանակակից վերապրուկները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ բնապաշտական ժամանակներում Բարեկենդանի ժամանակ մեծ շքերթ է եղել, որ անգամ ուղեկցվել է զորաց երթով ու սրախաղերով, համընդհանուր մեծ միջոցառումներին հասարակ ժողովրդի հետ մասնակցել է անգամ հայոց արքունիքը: Սրա վերապրուկները կան ոչ միայն Բարեկենդանի տոնի ժամանակակից դրսևորումներում, այլև հայկական ժողովրդական հեքիաթներում, բանահյուսության մեջ:
 
 Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play