Հայ բեմի երախտավորը


Հայ բեմի երախտավորը

  • 04-03-2014 15:12:20   | Հայաստան  |  Մշակույթ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Սերգեյի Հովհաննիսյանը ծնվել է 1925 թ. Երևանում: 1948 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը և նույն թվականից էլ աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Հարուստ ու բովանդակալից է եղել անվանի դերասանի անցած ուղին թե’ թատրոնում և թե’ կինոյում: Աշխատանքային առաջին իսկ տարիներից նրան վստահվել են առանցքային  դերեր. Լիզա (Լ. Տոլստոյ` «Կենդանի դիակ»), Մարգո (Ն. Զարյան` «Փորձադաշտ»), Գոներիլ (Վ. Շեքսպիր` «Լիր արքա»), Վարյա և Պոպովա (Ա. Չեխով` «Բալի այգի», «Արջը»), Գլաֆիրա (Մ. Գորկի` «Եգոր  Բուլիչով»), Սանամ և Անտոնինա (Շիրվանզադե` «Նամուս», «Քաոս»), Քլեա (Ֆիգեյրեդո` «Եզոպոս»), Նադեժդա  Անտոնովնա (Օստրովսկի` «Կատաղի փողեր»), Թինա (Գ. Սունդուկյան՝ «Կտակ»), Ամբրա (Ալդո Նիկոլայի՝ «Վերադարձիր Սորենտո») և այլն:
Հեղինե Հովհաննիսյանը նկարահանվել է նաև «Սայաթ-Նովա», «Տղամարդիկ», «Հրդեհ» և մի շարք այլ գեղարվեստական կինոնկարներում, մասնակցել բազմաթիվ հեռուստա և ռադիո բեմադրությունների:
Հեղինե Հովհաննիսյանը 1968 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 1992 թվականից նույն ինստիտուտի պրոֆեսոր է:
Հ. Հովհաննիսյանն արժանացել է բազմաթիվ մեդալների և պարգևների: 1961 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1968 թ.` ՀԽՍՀ ժողովրդական  արտիստի պատվավոր կոչումների: 2002 թ. ստացել է ՀԹԳՄ-ի «Արտավազդ» ամենամյա մրցանակ:
Մարտի 4-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Հ. Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 4-ին,ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում: Վերջինհրաժեշտը՝ մարտի 5-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքից (հասցե` Գ. Լուսավորչի 6): Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը: 
 
Կառավարական հանձնաժողով 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play