Այսօր պաշտպանում ենք մշակույթը՝ Մշակույթի նախարարությունից. Կարինե Հակոբյան (Տեսագրություն)


Այսօր պաշտպանում ենք մշակույթը՝ Մշակույթի նախարարությունից. Կարինե Հակոբյան (Տեսագրություն)

  • 07-03-2014 14:19:54   | Կոտայքի մարզ  |  Մշակույթ


«Այն որ պատմամշակութային շինության տարածքում այլ բան կառուցելն անթույլատրելի է, դա անհերքելի է: Մենք հիմա քննարկում ենք մի բան, որը կարծես քնննարկման ենթակա էլ չէ: Պետությունը ծառայում է բիզնեսին, ոչ թե հակառակը: Բոլոր մշակութային հուշարձանները պետք է հսկվեն Մշակույթի նախարարության կողմից գոնե տեսականորեն, եթե չեն հսկվում, ուրեմն բացթողում է: Ուրեմն ո՞րն է Մշակույթի նախարարության դերը», -Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  ,անդրադառնալով Գառնու տաճարում կառուցվելիք սրճարանին, այս մասին նշեց հրապարակախոս Կարիննե Հակոբյանը:

«Անհարմար է ասել, թե այդ գումարները կուղղվեն տաճարի պահպանմանը:  Մշակույթի նախարարության դերը պետք է լինի պատմական հուշարձանների պահպանումը: Նա չպետք է բիզնես շահ ունենա, պետք է նրա լիազորությունները լայնացնենք», – նշեց նա:

Այսօր հայտնվել ենք մի վիճակում, որ պաշտպանում ենք մշակույթը Մշակույթի նախարարությունից, բնապահպանությունը բնապահպանության նախարարությունից.ասում է հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի կարծիքով՝ մենք այս հարցը «չոր» ենք դնում` կարելի է, թե չի կարելի:

. «Ինչու է նա շահագրգռված՝ սրճարանը կկառուցվի՞, թե՞ ոչ, Գառնու Ձորը աղբավայրի է վերածվել, քարերը թափվում են, իսկ նա ուշադրություն չի դարձնում», – քանդակագործին զարմացնում է հատկապես գյուղապետի պահվածքը

Վերջին ժամանակներս պետությունը միայն քանդելով է զբաղված,տեսակետ հայտնեց քանդակագործը:
 

Նոյյան տապան  -   Մշակույթ