Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում Ասիայի հարավարեւելյան երկրների գագաթաժողովում ASEAN-ի անդամ երկրները հայտարարեցին օտարերկրացիների համար ընդհանուր մուտքի արտոնագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը:
Օտարերկրացիների համար ASEAN-ի երկրներում ընդհանուր վիզայի տրամադրումը չի իրականանա այնքան էլ շուտ, որքան դա ցանկանանում են բնակիչներն ու օտարերկրացի զբոսաշրջիկները: Չնայած որ «ասիական շենգենը» կկառուցվի ԵՄ-ում ընդունված համակարգի նմանությամբ, դրա հաստատումներն ու բոլոր չափանիշների ճշտումը որոշակի ժամանակ եւ ջանք կպահանջեն:
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Մարտին Նատալեգավայի կարծիքով հիմնական դժվարությունն այն է, որ բլոկի երկրների վիզային ռեժիմները շատ տարբեր են:
Ամենայն հավանականության օտարերկրացիների համար ընդհանուր վիզային ներդրումը տեղի կունենա 2015 թ-ին: Նեկայումս ASEAN-ի մեջ մտնում են հարավարեւելյան Ասիայի տասը երկրներ` Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսան, Մալազիան, Մյանման, Սինգապուրը, Թայլանդը եւ Ֆիլիպինները: Գագաթնաժողովին կքննվի Արեւելյան Թիմորի անդամության հայցը: