Ստեփանակերտի մայր եկեղեցու կառուցմանը կներդրվի հարյուր հազար դոլարին համարժեք դրամ


Ստեփանակերտի մայր եկեղեցու կառուցմանը կներդրվի հարյուր հազար դոլարին համարժեք դրամ

  • 10-03-2014 15:14:59   |   |  Բարեգործություն

Տասնամյակներ  շարունակ Ստեփանակերտը զրկված է եղել Հայոց հավատքի յուր տաճարն ունենալու հնարավորությունից, չնայած դրա կենսական անհրաժեշտությանը: Եվ այդ բացը լրացնելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ և հավատացյալ հայորդիների բարերարությամբ կառուցվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցին:
Հրաշագեղ այդ կոթողի կառուցմանն անմասն չմնաց նաև <Տաշիր> բարեգործական հիմնադրամը,  որի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է տաճարի կառուցման համար ներդնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Գաղտնիք չէ, որ Կարապետյանների ընտանիքը միշտ էլ առաջնային խնդիր է համարում  հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումը: Ուստի նրանք տարիներ շարունակ մեծածավալ ծրագրեր են իրականացրել թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թե Հայաստանի և Արցախի եկեղեցիների կառուցման ու վերանորոգման ուղղությամբ: <Տաշիր> բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հերթական այս աջակցությունն էլ միտված է հնարավորությունների սահմաններում խթանել Արցախ աշխարհի Մայր տաճարի կառուցմանը:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն