ԼՂՀ-ին առաջին եռամսյակում տրամադրվելիք վարկն ավելացվել է մոտ 1 մլրդ դրամով


ԼՂՀ-ին առաջին եռամսյակում տրամադրվելիք վարկն ավելացվել է մոտ 1 մլրդ դրամով

  • 13-03-2014 12:05:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Բարեփոխվում է գանձապետական համակարգը
 
Կառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է  ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները:
Համակարգի բարեփոխման շնորհիվ պետբյուջեի հետ գործարք կատարող Գավառ, Մարտունի, Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Կապան, Սիսիան, Արթիկ, Մարալիկ քաղաքների կազմակերպությունների վճարումները ներկայումս կատարվում են էլեկտրոնային եղանակով:  
Մինչ այդ, փաստաթղթային փոխանցում կատարելիս, այդ աշխատանքը կազմակերպվում էր տեղական գանձապետական բաժինների ուժերով: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախարարության առաջարկով նշված քաղաքների գանձապետական բաժինները հանել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքից: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հարցի վերաբերող առաջարկություն կամ դիտողություն չեն ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը:  
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play