Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար


Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար

  • 14-03-2014 18:19:35   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ստորագրել է հրամանագիր Զոյա Լազարյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։
Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար։ Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն