«Եվրատեսիլ-2014»-ի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկի հանգուցալուծումն այսօր` 22:00-ին


«Եվրատեսիլ-2014»-ի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկի հանգուցալուծումն այսօր` 22:00-ին

  • 14-03-2014 18:27:35   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուրախությամբ տեղեկացնում է, որ այսօր կհանգուցալուծվի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր` 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: 
Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:  Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: 
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: 
 
Առաջին ալիք
 Հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մշակույթ