Լուկաշենկոն երաշխավորում է՝ բելառուսա-ուկրաինական սահմանը անձեռնամխելի կմնա


Լուկաշենկոն երաշխավորում է՝ բելառուսա-ուկրաինական սահմանը անձեռնամխելի կմնա

  • 17-03-2014 15:35:01   | Ուկրաինա  |  Միջազգային

Ուկրաինայի և Բելառուսի սահմանին զինուժի կուտակումներ չկան: Այս մասին Ուկրաինայի «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին է տեղեկացրել Ուկրաինայում Բելառուսի դեսպան Վալենտին Վելիչկոն: Վերջինս հայտնել է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած իր հեռախսոսազրույցի մասին, որի ընթացքում նախագահը երաշխավորել է, որ բելառուսա-ուկրաինական  սահմանը անձեռնամխելի կմնա:

Այս մասին տեղեկացնում է «Ուդառ»  կուսակցության  լրատվական  ծառայությունը:

 

 

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play