Վայոց ձորում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշն ամենացածրն է


Վայոց ձորում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշն ամենացածրն է

  • 18-03-2014 18:15:59   | Վայոց ձորի մարզ  |  Տնտեսություն

 Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
 
 Տեղի գյուղատնտեսության ոլորտի  ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, ուր նախարարը,  ամոփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի,հանգամանորեն ծանոթացել է  նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին,խոստանալով հնարավորինս օժանդակել վերջիններիս լուծմանը:      Նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապես անհանգստացնող  այն իրողության վրա, որ վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշն ամենացածրն է հանրապետությունում: «Եթե հանրապետությունում օգտագործվում է վարելահողերի 72 տոկոսից ավելին, ապա Վայոց ձորի մարզում  նույնքան է չօգտագործվող վարելահողերի տոկոսը:   Անհրաժեշտ է լրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշի բարելավման և վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին:Մանավանդ, որ առջևում գարնանացանն է, և ներկայումս ընթանում են հանրապետություն ներկրված բարձրորակ սերմացուների և պարարտանյութերի բաշխման աշխատանքները»,- հանձնարարել է  նա :
 
  Անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացված մթերումների խնդրին,նախարարը նշել է, որ անցյալ տարի, հիմնականում պայմանագրային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվել ինչպես մթերումների, այնպես էլ՝  դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացներում: Սակայն,   այդ ոլորտում դեռևս թերություններ կան, որոնց լուծման ճանապարհներից մեկը նախարարը մարզում գյուղատնտեսական  կոոպերատիվների ստեղծումն է համարել: Հատկապես կարևորվել է խաղողագործական կոոպերատիվի ստեղծումն  Աղավնաձոր համայնքում: « Առաջիկայում մարզպետի հետ մենք անդրադառնալու ենք այդ խնդրին»,- ասել է  Սերգո Կարապետյանը;
 
Անդրադարձ է եղել նաև պետական միջոցներով մարզում կառուցված սպանդանոցի կարևորությանը, որը շահագործման կհանձնվի առաջիկայում:
 
Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության  նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Ռինդ ևՎերնաշեն համայնքների այգեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:
 
Օրվա երկրորդ կեսին  նախարար Սերգո Կարապետյանը, մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է «ԱՐԻՏ»  այծաբուծական տնտեսություն, եղել «ԳՈԼԴԵՆ ԳՈՈՒԹ»  կաթի վերամշակման գործարանում, ծանոթացել արտադրությանն ու զրուցել  աշխատակիցների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play