Իշխանաց պար


Իշխանաց պար

  • 20-03-2014 08:46:40   | Հայաստան  |  Մշակույթ

Հայ ժողովրդական բանահիւսութեան միջոցով հայկական ծիսական պարերի մասին մեզ հասած տեղեկութիւնները բազմաբնոյթ են: Հայկական ծիսական պարերի մաս են կազմում տաճարային եւ մեհենական պարերը: Մեհենական բառի արմատը Միհր-մեհեան բառն է: Մեհեաններում եւ տաճարներում քրմերըպարերի միջոցով ներկայացնում էինծիսական արարողութիւն: Ծիսական մեհենական կամ տաճարային պարերըարտայայտում էին տուեալ ժամանակաշրջանի հոգեւոր գաղափարախօսական արժէքները, որոնք ծիսական պարի միջոցով ստեղծում էին հոգեւոր կապ խորհրդանիշերի եւ նրանց կրողի միջեւ:

Ծիսական պարի օգնութեամբ, արարողակարգի ժամանակ, արեւապաշտական գաղափար խորհրդանշող կենդանիների կերպարը եւ էութիւնը ներկայացնելու միջոցով, քրմերը ստանում էին տիեզերական ու աստուածային ուժ եւ այն փոխանցում էին այդ ուժի խորհրդանիշը կրողներին` տուեալ դեպքում իշխանաց պարի մասնակիցներին:

Մեհենական կամ տաճարային պարերի մէջ հայ հոգեւոր դասի մեզ յայտնի պարերից է` Իշխանաց պարը:

Ի սկզբանէ Իշխանաց պարը պատկանել է այն պարերի թուին, որ պարել են միայն տաճարներում եւ մեհեաններում, պարը կարող էին ներկայացնել միայն իշխանական եւ բարձր հոգեւոր դասի ներկայացուցիչները: Իշխանաց պարը իր էութեամբ հզօրների եւ ուժեղների պար է՝Առիւծների պար, որն իր մեջ ներառում է Առիւծ Մհերի կամ Տիրոջ, այսինքն` Իշխանի գաղափարը:

Հայ պարի պատմությունից մեզ է հասել Իշխանաց պարի երեք տարատեսակ, որոնք տարածուած էինՀայոց ձորի, Շատախի եւ Պարսկահայքի Կապուտան - Ուրմիայլճի շրջանում բնակուող հայութեան մօտ: Տարածաշրջանում Իշխանաց պարը յայտնի է նաեւ` Շէյխանի, Շերխանի-Շիւհալանի անուններով: «Իշխանաց պարի»ազգային նկարագիրը եւ էթնիկական պատկանելութիւնըբացայայտելու համարնախ մեկնաբանենք «իշխան»բառի ծագումնաբանութիւնը: «Իշխան»բառի արմատն էշխ-sx ձայնախումբը.«շխ-sx» -ձայնախումբը համարւում է իրանականxsi ձայնախմբի շրջուած ձեւը,որը հաստատուել է Հր. Աճառեանի կողմից,սակայն հենց Հր. Աճառեանը «Հայերէնի Արմատական բառարանում»կատարում է մէջբերում` Jensen-ի ՀԱ 1904 էջ 271, Մատիկեանի, ՀԱ 1919թ., էջ 32,Հաթիթերէն Լեզուի Մասին բառարաններից, որտեղ ներկայացնում է «իշխան»բառի ծագումը:

իշխան- իշխող, տէր, մեծ զօրավար «Իշխան»բառի արմատը հաթիթերէն ish` արմատն է, որը նշանակում է`մեծ: Ish` - մեծ- խան-հան- տէր կամ տիրուհի, որից առաջացել է՝ մեծ, շահ, տէր- խանisx - ishas-տէր:Քանի որ, հայերէնում «շխ-sx»ձայնախմբով սկսուող գոյական չկայ, ուստի այդ ձայնախմբին աւելանում են ա, է, ի ձայնաւորները եւ դառնում են՝ աշխ –ետ(աշխետ), աշխ-ան, իշխ -ան -էշխան (աշխան, իշխան, էշխան)բառերը կամ բառարմատները:(Նիկ.Մառ IAN 1920, էջ 232)

Այսպիսով՝հայերէն բառի նախաձեւն է «էշխել»,որը յետագայում հայերէն ձայնաբանութեան օրէնքների համաձայն դարձել է «ի>էշխել - Իշխել

Հայերենում ունենք աշխ-արմատը, աշխ-հաթիթերէն նշանակում է` իշխ-ինչք,հարստութիւն,սեփականութիւն,հօտ, տաւար,isha- տէր,

Hroznu die Shparche der Hethiter,էջ 226:

Թուարկենք «շխ»հայկական արմատով հայերէնի բառերը. շխ,

վա-շխ,

բա-շխ

ա-շխետ

ա-շխ-արհ

իշխ-ան- իշ-հան, խան- հանա, հան-խան հ>խ անցումով խան բառն է,

այսինքն` «խան»բառը նոյնպէս բուն հայկական արմատ եւ ծագում ունեցող բառ է: «Հանա-հանա»սքօղում է բնիկ հայ. «հան»` հնխ. *Han-մեծ Մայրը, շում. Ան-երկինք աղերսով, (Ալ. Վարպետեան) isx – իշխ -հայերէն բառարմատ է, որը իրանեան լեզւում շրջուել,դարձել է xsi- xsana – xsevan - xsavan իշխան, թագաւոր (խշեվան)

 xsay - տիրապետել, իշխանութիւն (խշայ):

Մեր հետազօտութիւները ցոյց տուեցին, որ «ի-շխ-ան»հայերէնի բուն արմատով բառը, մեր դրացիքուրդ ժողովրդի մօտ ենթարկուել է որոշակի հնչիւնական փոփոխութեան: Մենք գիտենք, որ հայերէնն ունի բաղաձայնների կուտակում, իսկ այլազգիները հայերէնի բաղաձայնների կուտակումների դժուար արտասանութեան պատճառով աւելացնում են ձայնաւոր հնչիւններ, -շխ- արմատի մեջ աւելացուել են`«է, էյ, էյր» ձայնավորները դարձնելով այն՝«Շէխ կամ շէյխ, շերխ»: Այսպիսով, հայերենի «ի-շխ-ան» բառնարեւելքում` մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ մահմեդական աշխարհում, դարձել է շէխ կամ շէյխ, եւ իրենց հոգեւոր առաջնորդին կոչել են Շէխ կամ շէյխ, իսկ քրդերի մօտ Իշխանաց պարի անուանումը, մասնաւորապէս, Շէխ կամ շէյխ եզրաբառի միջոցով՝ամրացուել է, որպես «Շէխանի, Շէյխանի, Շերխանի» պարանուն:

Իշխանաց պարը մեկնաբանողներնյիշատակում են, որ քրդերը չէին կարողանում պարել Իշխանաց պարը: Եւ իշխանաց պարը քրդերի հարսանիքներին պարում էին յատուկ հրաւիրուած հայ պարողները, որի ժամանակ քրդերը միայն դիտողի դերում էին: Այսպիսով քրդերնիրենց կողմից Շէյխանի կամ Շէրխանի վերանուանուած Իշխանաց պարը չէին կարողանում պարել:

Պարել չկարողանալու պատճառները շատ էին, այդ թուում այն, որ, Իշխանաց պարը, որն էլ փոխառնուել էր քրդերի կողմից եւ ներկայացվում էր, որպես «Շէյխանի կամ Շէրխանի պար», պարզապես հայոց քրմական եւ հայոց իշխանաց դասի, արեւապաշտական գաղափարակիր Առիւծների պար էր, ուստի եւ քրդերնայդ պարը պարելու իրաւունքը չունէին: Պարզաբանենք նաեւ, որ քրդերէնում «շեր» բառը նշանակում է«առիւծ», իսկ «Շերխանի պար» նշանակում է «Առիւծ խան առաջնորդների պար» կամ Առիւծի գաղափարակիր իշխանների պար:

Ասում են, որ Հայոց ձորի հայկական բնակավայրերում իշխանները, հարուստները, կառավարիչները, ղեկավարները շատ էին սիրում Իշխանաց կամ առյուծների պարը, այն պարում էին ուխտագնացութիւնների տեղերում, Հայոց ձորի ողջ տարածքում եղած բոլոր վանքերի մօտ, Վան քաղաքում, Թիմարում, Բերկրիում՝բոլոր տօների, խնջոյքների ժամանակ եւ հարսանեաց օրերին:

Իշխանաց պարի մեղեդու չափը շատ բնորոշ է ռազմական պարերին: Պարը կատարում են դհոլի եւ զուռնայի ուղեկցութեամբ: Ժամանակին Իշխանաց պարը պարել են քրմերը, իշխանները եւ իշխանուհիները, այսօր էլ Իշխանաց պարը պարելիս խորապես պահպանւում է քրմերի, իշխանների եւ իշխանուհիների հպարտ, սէգ, վեհ, վսեմ գլուխները բարձր պահած կեցուածքը: Իշխանաց պարըկատարողների իւրաքանչիւրի ձեռքին մի-մի թաշկինակ կա, համապատասխանաբար՝ կարմիր եւ սպիտակ, կարմիր թաշկինակը բռնում են տղամարդիկ` որպէս յաղթանակի, սպիտակ թաշկինակը՝կանայք, որպեսարդարութեան նշան - խորհրդանշաններ:

Աւանդաբար մեզ հասած Իշխանաց պարի շարքը երբեք չի կորանում, չի վերածւում կորագծի, կամ առաւել եւս՝ կիսաշրջանի: Շարւում ենկողք-կողքի, իրարից փոքր-ինչ հեռու, թեւկախ, չծալելով արմունկները, բռնելով ճկոյթներով, աջ ձեռքը ձախի վրայից անցկացնելով: Իշխանաց Պարը առաջնորդում է պարի հպարտ առաջատարը` պարբաշին, պարագլուխը՝ կարմիր թաշկինակը թափահարելով:

Շատ հաճախ, թիւրիմացաբար, պարբաշի բառի մեջ ներառած - բաշ- բառը նույնպես դիտւում է որպես փոխառնուած բառ: Հր. Աճառեանի Արմատական բառարանում եւ Նոր Հայկազեան Բառարանում «բաշ» բառը բացատրւում է որպէս՝ բաշ - ձիու ճակատի կամ մէջքի մազափունջ, որը նաեւ քամուց ծփում է, բաշ - առիւծի բաշ, բաշ- ճակատ, առաջատար, բաշ- բառից բ>փ անցումով առաջացել է` փաշ -փաշայ բառը:

«Շիւհալանի»պարի անուանումը:

Իշխանաց պարերի անուանաշարքին է պատկանում Շիւհալանի պարի անուանումը: «Շիւհալանի»պարանունը մեր մշակոյթի մէջ նույնպես թերի է մեկնաբանուած: «Շիւհալանի»պարանունը մեկնաբանուել է քրդերէն համարուող «շիւ» եւ «հալ» բառարմատների միջոցով: Այն հիմնաւորւում է հետեւեալ կերպ. քրդերէնում «շիւան, շիւանկ» բառերըհայերէնում ունեն «լաց ու կոծ», «վիշտ, ողբալ, տրտունջ» իմաստները: Նոյն տրամաբանութեան շրջանակներում, այդ նոյն մեկնաբանողները «հալ» բառը նոյնպէս ներկայացնում են,որպէս քրդական մշակոյթի մաս, որից եւ, ըստ իրենց, բխում է հայերէն «հալանկ» բառը, որը նշանակում է «հոգս, անհանգստութիւն, տանջանք»: Հետեւաբար, նրանք կարծում են, թէ Շիւհալանի պարանունի մէջ առկայ է ժառանգ, որդի կորցնելու վշտի-յիշատակի բացատրութիւնը, սակայն հարկաւոր է նշել, որ պարի մէջ բացակայում է վշտի թեման, իսկ պարի ռիթմը եւ շարժումները, ինչպես նաեւ պարի մեջ եղած ուրախ թռիչքները մատնանշում են, որ պարը կենսուրախ բնոյթ ունի:

Ըստ մեր պարզաբանումների «Շիւ հալ անի» պարը ամբողջովին նուիրուած է ազգի, սերունդի ճիւղաւորման, աճելու, զօրացնելու գաղափարին: Ներկայացնենք «Շիւ-հալ-անի» պարանուան իմաստաբանութիւնը: Հր. Աճառեանի, Ստ. Մալխասեանցի եւ Նոր Հայկազեան բառարաններում «հալ» բառը բուն հայերէն արմատ ունեցող բառ է եւ մատնանշում է «նիւթի անցումային վիճակ»,

հալ – հալել, հալած` երկաթ, ջուր, իւղ:

Հայոց լեզուամտածողութեան մէջ, «հալ» բառը ներկայացնում է մարդու կենսական եւ հոգեբանական վիճակներ, «հալ» բառը ներկայանում է որպէս «ուժ-վիճակ», միաժամանակ՝ «ուժի առկայութիւն կամ բացակայութիւն»: Նար- Դոսը գրում է` «...թէ չէ, է՜լ հալ կա՞» - ուժ, յարաքեաթ կա՞: Հայկական ժողովրդական հէքիաթի մէջ հանդիպում ենք. «Սա սրանց էնքան ա բանեցնում, որհալից գցում ա», այսինքն` «ուժից գցում է»։

Այժմ ներկայացնենք «հալ» բառի բարբառային իմաստները.

հալ- հալանկ - անկ, հոգս, անկում, (ՆՀԲ),

հալից գցել -ուժից գցել,

հալ արա - ուժ առ, հալ առնի - ուժ առնի,

հալ ունի- ուժ ունի, հալ ունենալ- ուժ ունենալ, հալ չունենալ - ուժ չունենալ, հալ անի- ուժ անի, ուժ ստանայ, աճի, մեծանայ, զօրանայ, «անել, լինել» իմաստով կամ նոյն շումերերէնի՝ «ան-երկինք» աղերսով:

Այժմ մեկնաբանենք «շիւ»բառը:

Ստ.Մալխասեանցը «շիւ» բառը մեկնաբանում է այսպէս. շիւ- ծառի դալար ճիւղ, տունկ, մատղաշ ծառ կամ ժառանգ-ճիւղ: Այսպիսով «Շիւ հալ անի» անուանումը նշանակում է` «Ժառանգը ուժ առնի, զօրանայ, մեծանայ»: Ահա թէ ինչու, պարը ստեղծում է բարձր տրամադրութիւն եւ պարի թռիչքները ուրախ բնոյթի թռիչքներ են:

«Շիւ հալ անի» պարը Իշխանաց դասի պար է, շատ հպարտ եւ վեհ պար է եւ ամենաբարդ պարատեսակներից մէկն է հայկական պարարուեստում:«Շիւ հալ անի» պարը հիմնականում պարում էին Շատախի եւ նրա կենտրոնի հայերը:

«Շիւ հալ անի» պարի մէջ, կանգնում են շարքով, բռնում ճկոյթներով, տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալում են գօտկատեղի բարձրութեամբ, իսկ ափերը պարզում են դէպի առաջ, ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ ձեռքերը պահում են գօտկատեղի բարձրութեան: Պարեղանակը հետզհետէ արագանում է, ինչի հետեւանքով արագանում է նաեւ պարը:

Այսպիսով, կարող ենք ասել, որ Շէյխանի, Շերխանի-Շիւհալանի պարանունները հայոց ստեղծած արժեհամակարգի մասն են կազմում, հայ պարարուեստի գոհարներից են եւ հանդիսանում են Հայոց Իշխանաց պարի տարատեսակներից:

Այսօր էլ Հայոց ազգային երգ ու պարի երախտավոր գործիչներ Մկրտիչ` Մգրո Սարգսյանի կողմից հիմնադրուած «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համոյթը, ազգագրագէտ Մարո Մուրադեանի կողմից հիմնադրուած «Ակունք» ազգագրական համոյթը, պարագէտ, բանահաւաք Գագիկ Գինոսեանի «Կարին» աւանդական երգի-պարի համոյթը՝մեծագոյն հպարտութեամբ կատարում են հայոց Իշխանաց դասի, իշխանաց պարերը՝ մոռացութիւնից փրկելով, վերածնունդ տալով հայոց աւանդական Իշխանաց պարին:

Կարինէ Հայրապետեան

Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան

Կրթութեան եւ Գիտութեան Հանձնախումբի Պատասխանատու

 

Նոյյան տապան  -   Մշակույթ