Ապահովագրության և հետվաճառքային սպասարկման նոր ծառայություններ՝ Orange-ի կողմից


Ապահովագրության և հետվաճառքային սպասարկման նոր ծառայություններ՝ Orange-ի կողմից

  • 24-03-2014 11:47:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Orange-ը ներկայացրեց նոր հետվաճառքային սպասարկման ծառայություն: ՀՀ ամբողջ տարածքում Orange-ի բոլոր խանութներում հեռախոսների վերանորոգման ծառայություն մատուցելուց բացի ՝ Orange-ն այժմ իր բաժանորդներին տրամադրում է  նաև հեռախոսասարքերի վերանորոգման կարգավիճակը ցանկացած պահին առցանց ստուգելու հնարավորություն: Այս ծառայությունը հասանելի է կլինի ինչպես վճարովի վերանորոգման, այնպես էլ երաշխիքային վերանորոգման ծառայություններից օգտվող բաժանորդների համար:
Բացի այդ, Orange –ն իր բաժանորդներին այժմ արդեն հնարավորություն է ընձեռում հեռախոսասարքը գնելիս մեկ տարով երկարացնել դրա երաշխիքային ժամկետը, ինչպես նաև հեռախոսի ապահովագրության ծառայություն ձեռք բերել՝ ամսական սկսած 500 դրամ ամսավճարով:
«Orange-ը լավագույն վայրն է  մատչելի հեռախոսների և որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար: Մեր բաժանորդները  կարևորում են վերանորոգման և ապահովագրության ծառայությունները, և կարծում ենք, որ այս լրացուցիչ ծառայությունները մեր բաժանորդների  համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծեն», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ Orange-ը հեռախոսների ապահովագրության ծառայությունը տրամադրում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Orange-ի խանութներից հեռախոս ձեռք բերելիս բաժանորդները հնարավորություն ունեն  տարեկան կամ ամսական կտրվածքով ապահովագրել իրենց հեռախոսը վնսավածքի, գողության կամ կորստի ռիսկերից:
 
Orange Care ծառայությունների, այդ թվում՝ երաշխիքային ժամկետի երկարաձգման, հեռախոսի ապահովագրության պայմանների և այլ մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ http://orangearmenia.am/en/phones/Orange-Care/phone-insurance.php:
 
Հավելյալ տեղեկությունների համար՝
Գայանե Իգիթյան
Հանրային կապերի պատասխանատու
բջջ.՝ 095 988 011
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ