Մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի հինգերորդ մրցաշարը


Մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի հինգերորդ մրցաշարը

  • 24-03-2014 16:57:19   | Հայաստան  |  Սպորտ

Մեկնարկեց Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի հինգերորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է մրցաշարի հովանավորությունը: Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը և ֆուտբոլի մասսայականացմանը: 
 
Մրցաշարի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունեցին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և ֆուտբոլի վետերան, վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը: Պարային համարով իր մասնակցությունն ունեցավ նաև «Արաբկիր» պարային համույթը: 
 
Մրցաշարին կմասնակցի News.am,  boon.am TV, emedia.am կայքերի,  «Լայմ TV», «Երկիր Մեդիա TV» հեռուստաընկերությունների, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձևավորված  8 թիմ:
 
Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվել են երկու խմբի:  Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձև եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաև երրորդ տեղի համար: 
 
Մրցաշարի փակման արարողությունը կկայանա ապրիլի 30-ին: Հաղթող թիմը կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս կստանան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների կարժանանան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս  լուսաբանող լրագրողը:
 
ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների և բուհերի ուսանողների (Լև Յաշինի գավաթ) թիմերի միջև անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:
 
Նոյյան տապան  -   Սպորտ