Պետեր Սվիդլեր - Լեւոն Արոնյան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի


Պետեր Սվիդլեր - Լեւոն Արոնյան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի

  • 27-03-2014 11:05:07   | Հայաստան  |  Սպորտ

Խանտի Մանիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրի շրջանակներում երեկ կայացած բոլոր պարտիաները, այդ թվում` Պետեր Սվիդլեր - Լեւոն Արոնյան հանդիպումը, ավարտվել են ոչ-ոքի:
Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ առաջատար Վիշվանաթհան Անանդի ու 2-րդ տեղում ընթացող Արոնյանի միջեւ պահպանվել է 1 միավորի տարբերությունը: Այսօր կայանալու են 12-րդ տուրի հանդիպումները. Լեւոնը սպիտակներով խաղալու է Վլադիմիր Կրամնիկի հետ,- հայտնում է «Հայկական ժամանակը»:
 
Նոյյան տապան  -   Սպորտ