Լույս է տեսել «Հին Մերձավոր Արևելքից Քրիստոնյա Հայաստան. անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումն ըստ Առակաց Ա-Թ-ի» աշխատությունը


Լույս է տեսել «Հին Մերձավոր Արևելքից Քրիստոնյա Հայաստան. անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումն ըստ Առակաց Ա-Թ-ի» աշխատությունը

  • 01-04-2014 16:18:37   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Տ. Շահե վարդապետ Անանյանի «Հին Մերձավոր Արևելքից Քրիստոնյա Հայաստան. անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումն ըստ Առակաց Ա-Թ-ի» աշխատությունը: 
Ուսումնասիրության մեջ ըստ Աստվածաշնչի կանոնականացված բնագրի ներկայացված է Առակաց գրքի Ա-Թ գլուխների մեկնությունն ու բացատրությունը` նպատակ ունենալով վերհանել ու մատնանշել իմաստության գաղափարի փիլիսոփայական-մտահայեցական հիմքը` իբրև քրիստոնեական փիլիսոփայության հնարավոր ու դիտելի օրինակ: Այն ոչ միայն արծարծում է աստվածաշնչյան դրվագներն ու գաղափարները, այլև փորձում դրանք դիտարկել Հին աշխարհի և վաղքրիստոնեական ժամանակաշրջան թևակոխած փիլիսոփայական-աստվածաբանական դպրոցների գաղափարների լույսի ներքո:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր