Կհիմնանորոգվեն Պուշկինի և Դիլիջանի թունելները


Կհիմնանորոգվեն Պուշկինի և Դիլիջանի թունելները

  • 03-04-2014 11:44:44   | Հայաստան  |  Տնտեսություն

 Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով:
 
Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով գործադիրն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: 2014թ. սկսած և հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ, ուստի դրանց նախագծմանը տրամադրվել է մոտ 28 մլն դրամ: Հիմնանորոգման և տեխնիկական հսկողության մեծածավալ աշխատանք է կատարվելու Երևան-Գորիս-Իրանի սահման Գորիս քաղաքով անցնող 4.5 կիլոմետր ճանապարհին, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Ջրառատ-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհների մի շարք այլ հատվածներում:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, որոշման ընդունումը 2013թ. ՀՀ պետբյուջեի ծախսի և եկամտի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play