«Հայաստան» համահայկական հիմնադրամը 14 545 ԱՄՆ դոլար է ուղղել քեսաբահայությանը


 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 14 545 ԱՄՆ դոլար է ուղղել քեսաբահայությանը

  • 04-04-2014 15:34:14   | Հայաստան  |  Բարեգործություն
Այսօր «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչությունը 14 545 ԱՄՆ դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Գումարն առձեռն կբաժանի տեղահանված հայ ընտանիքներին, որոնք իրենց առաջնային կարիքներից զատ, ֆիզիկական անվտանգության խնդրի առջեւ են կանգնած:
 
Քեսաբում բնակվում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդերը, որոնք ամուր հաստատված են այստեղ`  հայկական եկեղեցիներով, մշակութային եւ կրթական օջախներով: Լինելով Կիլիկիայի թագավորության վերջին մեծ շրջանն` այս տարածքը նաեւ պատմական նշանակություն ունի հայության համար:
 
Կատարվող նվիրատվությունները ոչ միայն կօգնեն մեր հայրենակիցներին դիմակայել ներկայիս մարտահրավերներին, այլեւ պահպանել իրենց ոգին:
 
          
             Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 
2470100030900000 (AMD) 
2470100030900001 (USD) 
SWIFT: ASHBAM22
 
РЕКВИЗИТЫ ДЛЯ ПЛАТЕЖЕЙ В РОССИЙСКИХ РУБЛЯХ (RUR)
ПОЛУЧАТЕЛЬ:
Наименование: Всеармянский фонд “Айастан”
No.счета: 19300 00081130158 
БАНК ПОЛУЧАТЕЛЯ:
ЗАО ,КОНВЕРС БАНКե, ЕРЕВАН, АРМЕНИЯ
К/С: 30111810000000553902
БАНК-ПОСРЕДНИК:
ОАО ,ПРОМСВЯЗЬБАНКե, МОСКВА, РОССИЯ
ИНН: 7744000912, БИК: 044525555, 
К/С: 30101810400000000555
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն