Միջազգային դրամական փոխանցումների ևս մեկ համակարգ՝ Արդշինինվեստբանկից


Միջազգային դրամական փոխանցումների ևս մեկ համակարգ՝ Արդշինինվեստբանկից

  • 11-04-2014 13:36:43   | Հայաստան  |  Տնտեսություն

Արդշինինվեստբանկն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների ևս մեկ համակարգ, որը սպասարկվում է Բանկի՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող 56 սպասարկման կետերում:
«ANELIK» համակարգով հնարավոր է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: «ANELIK»-ի հետ ձեռք բերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ Արդշինինվեստբանկից հնարավոր կլինի ստանալ կամ ուղարկել փոխանցումներ0.5% սակագնից սկսած: Փոխանցումն ուղարկելու համար վճարում է միայն ուղարկողը, իսկայն հնարավոր է ստանալուղարկելուց անմիջապես հետո:
Իր հիմնական ցուցանիշներով, ընդ որում միջազգային դրամական փոխանցումների սպասարկման ցուցանիշով, Արդշինինվեստբանկն ավանդաբար ընդգրկված է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցուցակում: 
Համալրելով վճարային համակարգերի ցանկը «Anelik» դրամական փոխանցումների համակարգով` Արդշինինվեստբանկը մրցունակ պայմաններով իրականացնում է բոլոր առաջատար վճարային համակարգերի սպասարկումը` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria և Быстрая Почта:
 
Մասնաճյուղերի հասցեներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.ashib.am/mission.php?lang_id=3&inc=7
 
Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն