Քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության նկատմամբ սահմանվել է խիստ հսկողություն


Քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության նկատմամբ սահմանվել է խիստ հսկողություն

  • 14-04-2014 16:56:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Անդրադառնալով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ներկայացվող եռամսյակային հաշվետվություններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պետք է մանրամասնորեն ներկայացվեն հաշվետվու ժամանակահատվածում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու ըստ այդմ նաև խիստ հսկողություն սահմանել ծրագրված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ :
«Համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության նկատմամբ մենք պարտավոր ենք խիստ հսկողություն սահմանել, ու հատկապես խստորեն վերահսկել ֆինանսական մուտքերն և ծախսերը, որպեսզի հասկանալի լինի, թե որքանո°վ են կարողանում ապահովել տարեկան նախանշված ցուցանիշները: Մեզ համար պարզապես անընդունելի է, երբ համայնքային բյուջեից գումարներ ենք հատկացնում այս կամ այն ոլորտում նախատեսված աշխատանքների իրականացման համար, սակայն տարեվերջին որոշ կազմակերպություններ հաշվետվություններ են ներկայացնում, որ պարտքեր ունեն: Մինչդեռ ունենք նաև կազմակերպություններ, որոնք ոչ միայն պարտքեր չեն կուտակում, այլև կարողանում են տարին փակել որոշակի տնտեսումներով: Եվ հատկապես այս տեսանկյունից մենք պետք է լրջորեն ուսումանասիրենք մեր ենթակայության այն կառույցների աշխատանքը, որոնք պարտքեր են կուտակում, և փորձենք հասկանալ, թե ինչի արդյունք է այն: Ըստ այդմ, պետք է վերլուծենք տվյալ կառույցներում իրականացվող աշխատանքի արդյունավետությունն ու անհրաժեշտության դեպքում նաև վերանայենք տվյալ աշխատանքների պատասխանատուների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play