Ինտերնետ և քաղաքային հեռախոսակապի ծառայություններ համադրող նորարարական լուծում՝ Orange-ից


Ինտերնետ և քաղաքային հեռախոսակապի ծառայություններ համադրող նորարարական լուծում՝ Orange-ից

  • 15-04-2014 16:04:49   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այսօր Orange-ը մեկնարկեց  նորարարական միանգամայն նոր լուծում, որը մեկ սարքում համատեղում է քաղաքային հեռախոսակապի և շարժական լայնաշերտ ինտերնետի ծառայություններ: Orange MyBox-ի 3 նոր սակագնային պլանները բաժանորդներին հնարավորություն կընձեռեն ձեռք բերել Orange-ի 06065 կոդով հեռախոսահամար, ինչպես նաև նոր MyBox սարքի միջոցով օգտվել քաղաքային հեռախոսակապի և գերարագ ինտերնետի ծառայություններից: 
Միանալով MyBox սակագնային պլաններից որևէ մեկին՝ բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի ծավալ, Orange-ի քաղաքային և շարժական հեռախոսակապի համարներին անսահամանափակ թվով զանգեր կատարելու հնարավորություն, ինչպես նաև ներառված րոպեների փաթեթներ ֆիքսված հեռախոսակապի 010, 011 և 060 համարներին զանգահարելու համար: Առաջարկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ MyBox սարքը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով:   
 
«Այսօր շատ յուրահատուկ օր է Orange-ի համար: Առաջին անգամ մենք ներկայանում ենք քաղաքային հեռախոսակապի ծառայությունների առաջարկով: Ձեռք բերելով Orange-ի նոր MyBox սարքը՝ մեր բաժանորդները կստանան քաղաքային հեռախոսակապի ծառայություններից շատ մատչելի սակագներով օգտվելու հնարավորություն, այդ թվում նաև շարժական կապի համարներին զանգահարելիս: Բացի այդ, բաժանորդները կստանան ներառված  գերարագ ինտերնետի ամսական ծավալ՝  այսպիսով ֆիքսված հեռախոսակապի ավանդական ծառայությունից անցում կատարելով մեկ փաթեթում համատեղված ինտերնետ և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների միանգամայն նոր լուծման», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
 
Orange-ը ներկայացնում է երեք MyBox սակագնային պլաններ՝ 11000, 14000 և 21000 դրամ ամսավճարներով, որոնք համապատասխանաբար ներառում են 25ԳԲ, 35ԳԲ և 45ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, վերջինս սպառելու դեպքում՝ անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն՝ մինչև 1Մբ/վ, 1Մբ/վ և 2Մբ/վ արագությամբ, ինչպես նաև՝ 100, 500 և 1000 րոպե ֆիքսված հեռախոսակապի 010, 011 և 060 համարներին զանգահարելու համար:
 
Orange-ի MyBox առաջարկի բոլոր երեք սակագնային պլանների բաժանորդները կարող են անսահմանափակ զանգեր կատարել Orange-ի քաղաքային և շարժական հեռախոսակապի համարներին, ինչպես նաև գիշերային ժամերին (02:00-08:00) անվճար օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից:
 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար՝
 
Գայանե Իգիթյան
Հանրային կապերի պատասխանատու
բջջ.՝ 095 988 011
էլ. փոստ՝ [email protected]
կայք՝ www.orangearmenia.am
Facebook: www.facebook.com/orangearmenia.ftgroup
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ