Հայտարարություն՝ միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմս թողարկելու վերաբերյալ


Հայտարարություն՝ միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմս թողարկելու վերաբերյալ

  • 18-04-2014 18:18:46   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայտարարություն՝  միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմս թողարկելու վերաբերյալ.
 
          Սույն հայտարարությամբ բանկը տեղեկացնում է, որ 2014 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թողարկելու է AMGN36294175 թողարկման պարտատոմսեր` հետևյալ պարարմետրերով.                    
Թողարկման ծավալը
Թողարկման ծավալը տառերով (դրամ)   40,000,000,000 Քառասուն միլիարդ
Պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով:
Արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվում է տարեկան 8.00%:  Հաշվարկվում է շրջանառության մեջ եղած   պարտատոմսերի նկատմամբ:
Արժեկտրոնների վճարումները կատարվում են կիսամյակային՝  թողարկման օրվա համապատասխան օրը:
Պարտատոմսերի  մարման օրն է՝  29 ապրիլի 2017թ.:
Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը`  տեղաբաշխման ենթակա ծավալի կամ միջակայքի առավելագույն ծավալի 1%-ից ոչ պակաս,
Գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալի  20%-ը:
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանվում է
10 000 դրամ, քայլը՝  1000 դրամ:
Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունիցª ներդրողների հաշվին: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:  
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 
          Սույն հայտարարությամբ բանկը տեղեկացնում է, որ 2014 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թողարկելու է AMGN60294190 թողարկման պարտատոմսեր` հետևյալ պարարմետրերով.                    
 
 
Թողարկման ծավալը
Թողարկման ծավալը տառերով (դրամ)  40,000,000,000 - Քառասուն միլիարդ
Պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով:
 
Արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվում է տարեկան 8.00%:  Հաշվարկվում է շրջանառության մեջ եղած   պարտատոմսերի նկատմամբ:
 
Արժեկտրոնների վճարումները կատարվում են կիսամյակային՝  թողարկման օրվա համապատասխան օրը:
 
Պարտատոմսերի  մարման օրն է՝  29 ապրիլի 2019թ.:
 
Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը`  տեղաբաշխման ենթակա ծավալի կամ միջակայքի առավելագույն ծավալի 1%-ից ոչ պակաս,
 
Գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալի  20%-ը:
 
Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանվում է
10 000 դրամ, քայլը՝  1000 դրամ:
 
Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից՝  ներդրողների հաշվին: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկա: 
Նոյյան տապան  -   Տնտեսություն