Ընթացիկ տարում մայրաքաղաքում կտեղադրվի շուրջ 100 հայտարարությունների ցուցատախտակ


Ընթացիկ տարում մայրաքաղաքում կտեղադրվի շուրջ 100 հայտարարությունների ցուցատախտակ

  • 22-04-2014 14:53:28   | Հայաստան  |  Տնտեսություն
Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ.-ից սկիզբ առած այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ մաքուր պահել քաղաքամայր Երևանն ու ազատվել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից նախապես ընտրված վայրերում ընթացիկ տարում կտեղադրվի  շուրջ 100  հայտարարությունների ցուցատախտակ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն