Գյումրու քաղաքապետը և Շիրակի մարզպետը արձագանքել են «Շիրակ կենտրոն»-ի առաջարկին


Գյումրու քաղաքապետը և Շիրակի մարզպետը արձագանքել են «Շիրակ կենտրոն»-ի առաջարկին

  • 25-04-2014 15:38:03   | Շիրակի մարզ  |  Հարցազրույցներ
 
«Շիրակ կենտրոնը» օրեր առաջ «Գյումրու ժամանակավոր կացարանների անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն» հիմնելու հրապարակային առաջարկությամբ էր հանդես եկել: Նույն նպատակով դիմում-կոչ էր հասցեագրել նաև ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, միջազգային բարեսիրական կազմակերպություններին և բարերարներին: Կազմակերպությունն արդեն իսկ ստացել է գրավոր արձագանքներ Գյումրու քաղաքապետից և Շիրակի մարզպետից: Ստորև ներկայացնում ենք պատասխաններն ամբողջությամբ.
 
«Ի պատասխան Ձեր 2014 թվականի ապրիլի 09-ին Գյումրու քաղաքապետին ուղղված դիմում-կոչի՝ հայտնում ենք, որ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է ընդառաջ գնալու Ձեր՝ մեր կարծիքով մարդասիրական կոչին, և իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում ցուցաբերելու կազմակերպչական, ֆինանսական և գործնական բնույթի աջակցություն՝ Ձեր կողմից մատնանշված առաջարկը իրականացնելու գործում:
 
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ռ. Ասատրյան 15.04.2014թ. »  
 
«… Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն հիմնելու վերաբերյալ Ձեր առաջարկությունը կքննարկվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
 
ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ՝ Ս.Պետրոսյան, 18.04.2014 թ. »
 
«Շիրակ կենտրոն»
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play