Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կկահավորվեն նոր նստարաններով ու աղբամաններով


Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կկահավորվեն նոր նստարաններով ու աղբամաններով

  • 28-04-2014 15:10:01   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Հաստատված հայեցակարգի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են Երևանի արտաքին տեսքի բարեկարգմանն ու ձևավորմանն ուղղված աշխատանքները:  2014թ-ի ծրագրով այս տարի ևս բոլոր վարչական շրջանները կկահավորվեն հարմարավետ նստարաններով ու աղբամաններով: Մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած նորաոճ նստարանները կտեղադրվեն  այգիներում, պուրակներում ու հանգստի այլ գոտիներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից սկիզբ առած այս գործընթացը մեծ սիրով ընդունվեց ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի կողմից: Հարկ է նշել, որ 2012 և 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքը կահավորվել է նմանատիպ շուրջ 1200 նստարաններով ու ավելի քան 850 աղբամաններով: Մինչ ընթացիկ տարվա վերոնշյալ ծրագրի մեկնարկը այս օրերին թարմացվում են նախորդ տարիներին մայրաքաղաքում տեղադրված նստարանները: Համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատման և ներկման միջոցով, վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաև նորաոճ աղբամանների թարմացման ուղղությամբ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն