Կահիրեն կխստացնի կրոնական ընդհարումներ հրահրելու համար պատիժը


Կահիրեն կխստացնի կրոնական ընդհարումներ հրահրելու համար պատիժը

  • 09-05-2011 09:25:00   | Եգիպտոս  |  Միջազգային
 Եգիպտոսի արդարադատության նախարար Մուհամեդ ալ Գինդին խոստացել է խստացնել պատիժը այն մարդկանց նկատմամբ, ովքեր կհրահրեն կրոնական ընդհարումներ: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն: Առաջիկա օրերին ռազմական տրիբունալի առաջ կկանգնի 200 մարդ, ովքեր այս կիրակի հարձակվել են Կահիրեի Սենտ-Մինա տաճարում գտնվող քրիստոնյաների վրա: Ագրեսիայի պատճառը եղել է այն, որ մուսուլմանները լսել են, թե տաճարում բռնի ուժով պահում են իսլամ ընդունած մի կնոջ: Վերջին տվյալներով` այդ անկարգությունների զոհ է դարձել 12 մարդ եւ վիրավորվել` 200-ից ավելին:
Նոյյան տապան  -   Միջազգային