Շախմատի կանանց «Գրան պրի» 4-րդ մրցաշարի հաղթող է ճանաչվել վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն<br />


 

Շախմատի կանանց «Գրան պրի» 4-րդ մրցաշարի հաղթող է ճանաչվել վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն

  • 06-07-2010 15:38:00   | Հայաստան  |  Սպորտ
 ՋԵՐՄՈՒԿ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 5-ի երեկոյան Ջերմուկում տեղի է ունեցել շախմատի կանանց «Գրան պրի» 4-րդ մրցաշարի փակման արարողությանը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մրցաշարի 12 մասնակիցներից հաղթող է ճանաչվել վրացի շախմատիստուհի Նանա Ձագնիձեն, երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Տատյանա Կոզինցեւան, իսկ երրորդը` Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը: Կարեւորելով Ջերմուկի համաշխարհային շախմատային կենտրոն վերածվելու հանգամանքը, Տ.Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ջերմուկ քաղաքը խթանում է շախմատի զարգացումը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ շախմատի սիրահարներն ամբողջ աշխարհում շատ ուշադիր հետեւում էին, թե ինչ է այստեղ կատարվում, իսկ մենք հիասքանչ շախմատային խաղերի վկաներն էինք: Այսօր Ջերմուկ քաղաքում են գտնվում ուժեղագույն շախմատիստուհիները, եւ այս գեղեցիկ միջոցառման շնորհիվ ամբողջ աշխարհը հնարավորություն ունեցավ վայելելու կանանց այս գեղեցիկ մրցաշարը»: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Տ.Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ շախմատային այս միջոցառումը նպաստելու է «Հայաստանն աշխարհին որպես հզոր ինտելեկտուալ կայսրություն ներկայացնելուն»:
Նոյյան տապան  -   Սպորտ