Հրատարակվել է «Հարսանեկան ծիսաշարի կանոնները և արարողությունները Հայոց Եկեղեցում» գիրքը
06-05-2014 16:48:46 | Հայաստան | Նոր գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի «Հարսանեկան ծիսաշարի կանոնները և արարողությունները Հայոց Եկեղեցում» աշխատությունը:
Գրքում նկարագրված է Պսակի արարողության պատմական զարգացումը` եկեղեցական արարողությունների և ժողովրդական ծիսաշարի ողջ ընթացքով: Մովսիսական օրենքի, «Կանոնագիրք Հայոց»-ի, հայ սովորութենական իրավունքի կանոնների քննությամբ և աղբյուրագիտական զանազան վկայակոչումներով արծարծվում են ամուսնության և Պսակի խորհրդին վերաբերող հոգևոր-բարոյական բնույթի հարցեր:
Աշխատության վերջնամասում առանձին բաժնով ներկայացվում են 19-րդ դարակեսից մինչև 20-րդ դարի 60-ական թվականները հարսանեկան ծեսի ազգագրական տարբեր շրջանների նկարագրությունների ու գրառումների այն հատվածները, որոնք վերաբերում են եկեղեցականի օրհնությամբ և մասնակցությամբ կատարված հարսանեկան արարողություններին:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: